Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի այսօրվա նիստում, արդբեջանցի պատգամավորների կատարած որոշ ուղղումներով, ընդունվել է Ադրբեջանին վերաբերող բանաձեւը:
Ադրբեջանի հարցով համազեկուցողները` ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Անդրեաս Հերկելն ու Եվգենիա Ժիվկովան 38 էջանոց փաստաթղթում («Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում») մտահոգություն են հայտնել, որ Եվրախորհրդի անդամ Ադրբեջանում գոյություն ունեն մամուլի ազատության, հավաքների անցկացման հարցերով սահմանափակումներ: Նորից նշվել է, որ անհրաժեշտ է ազատ արձակել կալանավորված լրագրողներին:
Անդրեաս Հերկելը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանում իրավիճակը դեռեւս մտահոգիչ է. - «Խոսքը հատկապես մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին է վերաբերում»:
«Մեզ շատ է մտահոգում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակը: Հիմնականում դա վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին: Իրավիճակն այս ոլորտում ուրախացնող չէ», - հավելել է նա:
«Պետք է նշել, որ ոչ բոլոր ներկայացված առաջարկներն են երկրի խորհրդարանում քննարկվել», - զեկույցում նշել են Մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: - «Դեռ բաց է ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցը, իսկ լրագրողների ձերբակալությունները նախագահական ընտրություններից առաջ դրական մթնոլորտ չեն ստեղծում:
Հնարավոր է, որ լրագրողների ձերբակալությունների, կալանավորումներ հարցում կա նաեւ քրեականն տարր, բայց պետք է խոստովանել, որ այդ հարցը նաեւ քաղաքական կողմ ունի»:
Բուլղարացի համազեկուցողն ասել է,որ իրենց զեկույցը կշռադատված է, ուստի հույս է հայտնել, որ հաջորդ ընտրությունները կանցնեն առավել դեմոկրատական պայմաններում:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշվում է, թե «կարեւոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության հարցը»:
Բանաձեւի «ադրբեջանական տարածքների օկուպացիա» ձեւակերպման մեջ, ըստ ԱՊԱ-ի, ցանկացել է ուղղում մտցնել հայկական պատվիրակությունը, սակայն առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա