Մատչելիության հղումներ

Որքանո՞վ են արդյունավետ հանրահավաքները


Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Ակարմազյանի խոսքով, ողջունելի է, երբ խաղաղ հանրահավաքներ են անցկացվում, ինչպես, օրինակ, հունիսի 20-ին: Հայկը, սակայն, համամիտ չէ այն կարծիքին, թե ընդդիմության հանրահավաքներին մեծ թվով երիտասարդներ են մասնակցում:

«Եթե մասնակցում էլ են, ապա ուղղակի օգտագործվում են. չէ՞ որ հանրահավաքներին պաստառներ բռնողներ են պետք», - ասում է Հայկը:

Իսկ Միքայելի պնդմամբ, երիտասարդների մասնակցությունը ըդդիմության յուրաքանչյուր նախաձեռնությանը բավական մեծ է:

«Հանրահավաքից մի քանի օր առաջ մարդկանց փորձում են վախեցնել:
Ասում են, թե այն արտոնված չէ, եւ ոստիկանությունը պատասխանատու չէ իր արարքների համար, եթե ծեծվել եք ուզում` համեցեք: Անտեսելով սպառնալիքները` միեւնույն է գալիս են», - ասաց Միքայելը:

Իշխանական թեւերի երիտասարդ ներկայացուցիչների համոզմամբ, ընդդիմության նախաձեռնություններին մասնակցում են միայն այն երիտասարդները, ովքեր դժգոհություններ եւ խնդիրներ, այլ ոչ թե քաղաքական հայացքներ ունեն:

Սակայն ընդդիմադիր Միքայելի խոսքով, երիտասարդները գալիս են գիտակցված. նրանք հոգնել են, որ իրենց գլխին անընդհատ հարվածում եւ ուղղություն են ցույց տալիս այս կամ այն կառույցի միջոցով:

Հայկը նշեց, որ չի կարծում, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ եւ չի հասկանում` ինչու են երիտասարդները պահանջում ազատ արձակել նրանց:

«Չէ՞ որ նրանք երիտասարդների համար ոչինչ չեն արել եւ առանձնապես հեղինակություն էլ չեն վայելում», - նշեց նա:

Ի պատասխան Միքայելը նշեց, որ երիտասարդները պայքարում են մարդու իրավունքների եւ արդարության համար:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG