Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Կրամերի հետ


Այսօր Երեւանում Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի հետ:

Զրույցի ընթացքում, որի առանցքում եղել են հայաստանյան հետընտրական զարգացումները, Հայաստանի առաջին նախագահը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին, որը զբաղվում է նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով, ասել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել իշխանությունների հետ` եթե վերջիններս ազատ արձակեն «քաղբանտարկյալներին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG