Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իտալիայում սպանություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի հինգ քաղաքացիներ:
Արթուր Ասատրյանը, Դավիթ Ղազարյանը, Վահե Բուդաղյանը, Միհրան Մկրտչյանը եւ Տիգրան Գյուրջյանը ձերբակալվել են հունիսի 14-ին:
Իտալիայի Լացիո շրջանի ոստիկանության օպերատիվ-հետաքննչական բաժանմունքից Հայաստանի դեսպանատանն իրազեկել են, որ նշված անձինք ձերբակալվել են հանցանք գործելու պահին` սպանություն կազմակերպելու կասկածանքով: Այլ մանրամասներ ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը չի հաղորդում:
Արտգործնախարարությունից փոխանցեցին նաեւ, որ բոլոր ձերբակալվածներն ունեն փաստաբաններ` հավելելով. - «Քանի որ նշված անձինք հաշվառված չեն եղել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, հայտնի չէ, թե ինչով էին նրանք զբաղվում Իտալիայում»:
Կարինե Քալանթարյան