Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց համահայկական բանկ ստեղծելու առաջարկը:
«Այսօր մենք հանրությանը ներկայացնում ենք նոր մտածողություն, նոր փիլիսոփայություն», - հայտարարեց վարչապետը: - «Մենք պետք է գլոբալ մտածողությունից անցնենք կոնկրետ, առարկայական գործողությունների: Եթե փորձենք արագ փոքրացող աշխարհում դիտարկել եւ տեսնել մեր տեղը եւ դերը, ապա ակնհայտ է դառնում, որ մենք ձեզ հետ միասին ապրում ենք հայկական աշխարհում»:
«Աշխարհով մեկ սփռված հայերի տնտեսական գործունեության արդյունքները ազդում են մեր ֆինանսական շուկայի վրա, ազդում են ներդրումների մակարդակի վրա, ազդում են սպասումների վրա, այդ թվում` նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների», - շարունակեց Տիգրան Սարգսյանը: - «Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է ձեւավորենք այնպիսի ֆինանսական կառուցվածքներ, որոնք հաշվի են առնում այս իրողությունը»:
Ստեղծվելիք բանկը, վարչապետի բնորոշմամբ` իր տեսակի մեջ կլինի «առաջինը եւ միակը»:
Մինչեւ տարեվերջ ստեղծվելիք համահայկական բանկի հիմնադիր կապիտալը կլինի 100 միլիոն դոլար: Դրա 20 տոկոսը պետական մասնաբաժինը կլինի, մնացածը` բաժնետերեր, առեւտրային բանկեր եւ այլն:
Նոր ֆինանսական կառույցի գործունեության իրավական դաշտի մասին խոսեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը. - «Բանկի գործունեության կարգավորումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առանձին օրենքով: Վերահսկվելու է Կենտրոնական բանկի կողմից: Բանկի գործունեության համար սահմանվելու են առանձին տնտեսական նորմատիվներ: Եվ հնարավոր է, որ բանկին տրվեն որոշակի արտոնություններ»:
Հայաստանում գործող 22 բանկերից միայն Հայէկոնոմբանկը չէր անդամակցում Հայաստանի բանկերի միությանը: Այսօր ժողովը միաձայն քվեարկեց այդ բանկի` միությանն անդամակցելու որոշման օգտին:
Շաքե Ավոյան