Ուրբաթ օրը մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարարվել է մասնակիորեն. կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով:
Սմբատ Այվազյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր մեկ ամսով երկարացնել կալանքի ժամկետը, դատավոր Գայանե Կարախանյանը միջնորդությունը մասնակի է բավարարել` 20 օրով երկարացրեց կալանքի ժամկետը:
Փաստաբանի խոսքով, սա նշանակում է, որ մինչեւ հուլիսի 15-ը նախաքննության մարմինը կավարտի քննությունը եւ քրեական գործը կուղարկի դատարան:
Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն) հատկանիշներով:
Կարինե Քալանթարյան