Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը 20 օրով երկարացվեց


Այսօր մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարարվել է մասնակիորեն. կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով:

Սմբատ Այվազյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր մեկ ամսով երկարացնել կալանքի ժամկետը, դատավոր Գայանե Կարախանյանը միջնորդությունը մասնակի է բավարարել` 20 օրով երկարացրեց կալանքի ժամկետը:

Փաստաբանի խոսքով, սա նշանակում է, որ մինչեւ հուլիսի 15-ը նախաքննության մարմինը կավարտի քննությունը եւ քրեական գործը կուղարկի դատարան:

Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն) հատկանիշներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG