Մատչելիության հղումներ

«Ապակե առաստաղի եւ կպչուն հատակի միջեւ»


Ողջ աշխարհում գենդերային հավասարությունը լայն քննարկվող խնդիրներից է տարբեր ոլորտներում` քաղաքականություն, բիզնես, աշխատանքային հարաբերություններ:

Գենդերային հավասարության հարցերի վերաբերյալ այսօր քննարկում էր կազմակերպել «Կինը եւ քաղաքականությունը» պարբերականը, որը անդրադառնում է կնոջ դերին:

«Մեր քննարկման խորագիրն է` «Ապակյա առաստաղի եւ կպչուն հատակի միջեւ». այս խորագիրը լավ արտահայտում է խնդիրների այն 2 հիմնական տիպերը, որ ծագում են. «ապակե առաստաղը» խորհրդանշում է այն, որ կարիերայի ձգտող կինը խոչընդոտների է հանդիպում, եւ «կպչուն հատակը» կապված է ավելի շուտ կնոջ ցածր ինքնագնահատականի հետ», - ասում է «Կինը եւ քաղաքականությունը» հավելվածի խմբագիր Թամարա Հովնաթանյանը:

Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ ոչ մի բնագավառում խտրականությունը թե’ կանանց, թե’ տղամադրկանց կողմից չի գիտակցվում:

Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը կարծում է, որ խնդրի լուծման ճանապարհներից մեկը հանրային իրազեկումն է, իսկ Թամարա Հովնաթանյանն ավելացնում է, որ խնդրի լուծման համար խիստ կարեւոր է պետության ներգրավվածությունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG