Հնգօրյա այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության եւ մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերտցը:
Հայաստանի մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ գերմանացի նախարարը նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակն է անմիջական կապեր հաստատել երկու երկրների մշակութային եւ գիտակրթական հաստատությունների միջեւ, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը երիտասարդ ստեղծագործողների շրջանում` ներառելով նաեւ մարզերը:
«Մենք ցանկանում ենք, որ երկու երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերը համագործակցեն, կազմակերպվեն փոխադարձ այցելություններ: Մեր երկրամասում գործող հիմնադրամի կողմից կրթաթոշակներ կտրամադրվեն` ժամանակակից արվեստների ճյուղերում երիտասարդ մասնագետների վերապատրաստման համար», - ասաց Օլբերտցը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, այս երկրամասի հետ կայուն եւ ակտիվ հարաբերությունների վառ ապացույցն են առաջիկա ամիսներին նախատեսված մի քանի ծրագրերը:
«Մեր եւ երկրամասի աջակցությամբ Գեղագիտական ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ը մասնակցում է Գերմանիայի Ռուդոշտատ քաղաքում անցկացվող Մանկական թատրոնների առաջին միջազգային թատերական փառատոնին` «Օֆելյայի ստվերների թատրոնը», - ասաց նախարարը` հավելելով. - «Կարեւոր է նաեւ երիտասարդ ստեղծագործողներին աջակցելը»:
Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հատկապես կարեւորեց մի քանի ծրագրեր: «Երեւանի չորս դպրոցների հետ արդեն համագործակցություն կա եւ շատ շուտով աշակերտներից 65-ը կստանան հատուկ կրթաթոշակներ` Գերմանիայի դպրոցներում մինչեւ 3 ամիս սովորելու համար: Ծրագրին այժմ միացել են նաեւ դպրոցներ մարզերից», - ասաց Սպարտակ Սեյրանյանը:
Լիանա Մնացականյան