Երեկ երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցում, քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ կառուցվող «Կերամիկա» խանութի շենքի պատը փլվել է շինությունից ընդամենը կես մետրի վրա գտնվող` Հարությունյանների ընտանիքին պատկանող տնակի վրա: Այդ պահին տնակում գտնվող 4 անձանցից 3-ը մահացել են` 69-ամյա Ժորժետ Հարությունյանը, նրա դուստրը` 39-ամյա Հասմիկ Հարությունյանը եւ 68-ամյա Լուիզա Ադամյանը, ով հյուր էր եկել:
Տանտերերի թոռը` 20-ամյա Գայանե Լամբարյանը, տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Բժիշկ Կարեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության` ախտորոշվել է աջ սրունքի միջին երրորդի բաց բեկորային կոտրվածք` տեղաշարժով, տրավմատիկ շոկ:
Տնակի այն հատվածը, որի վրա թափվել էին քարերը, ամբողջովին քանդվել է:
Հարեւանները հայտնեցին, որ 1988-ի երկրաշարժի ժամանակ եւս Հարությունյանների ընտանիքը զոհեր է ունեցել:
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ շինությունը «Կերամիկա» ընկերությունն է կառուցում, իսկ շինարարը Երեւանից է:
Հարցին, թե քաղաքապետարանի կողմից հողահատկացման ժամանակ արդյո՞ք տնակը տարածքից տեղափոխելու հարցը առաջնային չի դիտարկվել, Մանուկյանը պատասխանեց. - «Շինարարությունը անողը պարտավոր է իր տարածքի նկատմամբ խանգարող, վտանգավոր տեղերում գտնվող օբյեկտները, տնակները պայմանագրով հեռացնել»:
Ինչ վերաբերում է չհեռացնելու դեպքում վերահսկողությանը, ապա փոխքաղաքապետը նշեց. - «Վերահսկողությունը ո՞վ պետք է անի` շինարարը պետք է անի, քաղշինտնտեսությունը պետք է անի: Հետո էլ` մարդիկ տնակներից դժվարությամբ են դուրս գալիս»:
Պատահարի կապակցությամբ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է, որ «ըստ նախնական տվյալների՝ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 101/031 տնակի վրա է փլվել «Անկյուն» ՍՊԸ-ի կողմից կառուցվող երկհարկանի քարաշեն կառույցի հարավային հատվածի երկտակ շարված մոտ 10 քառակուսի մետր մակերեսով պատը»:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի