Այսօր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությունը հաստատելու հարցը:
Ներկայումս Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի թեկնածությունը Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը առաջադրել է այս տարվա մարտի 28-ին:
Մարի Յովանովիչը մասնագիտությամբ պատմաբան է,1980-ին ավարտել է Փրինսթոնի համալսարանի ռուսաստանյան պատմության բաժինը: 1986 թվականից աշխատանքի է անցել Պետդեպարտամենտում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Սոմալիում գործող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում:
Յովանովիչի դիվանագիտական կարիերայի զգալի հատվածը կապված է հետխորհրդային տարածքի պետությունների հետ: 1998 թվականից մինչեւ 2000 թվականը նա եղել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի հետ հարաբերությունները համակարգող բաժնի ղեկավարի տեղակալ, 2001-2004 թվականներին աշխատել է Կիեւում ամերիկյան դեսպանատանը` որպես փոխդեսպան: 2004-2005 թվականներին Յովանովիչը կրկին աշխատանքի է անցել Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատում` որպես փոխպետքարտուղարի ավագ խորհրդական: 2005 թվականի հունիսից Յովանովիչը Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպանն է:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թվականի սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց Վաշինգտոն: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության այս որոշումից առաջ Ջոն Էվանսը ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:
Հետագայում Սպիտակ տունը դեսպանի պաշտոնում առաջադրեց մեկ այլ փորձառու դիվանագետի` Ռիչարդ Հոգլանդին, որի հաստատումը, սակայն, արգելափակեց Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Նրա այս քայլի պատճառը Սենատում կազմակերպված լսումների ընթացքում Հոգլանդի պահվածքն էր, երբ դեսպանի թեկնածուն հրաժարվեց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: 2007 թվականի օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:
Ամերիկայի հայկական կազմակերպություններն ակնկալում են, որ Հայոց ցեղասպանության հարցը ամերիկացի օրենսդիրների կողմից կբարձրացվի նաեւ այսօրվա լսումների ժամանակ:
Դեռ մարտին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել էր. - «Կարեւոր է Երեւանում դեսպան ունենալը, սակայն կարեւոր է նաեւ ճիշտ դեսպան ունենալը, որի առաջնահերթ հատկություններից մեկը պետք է լինի պատմական փաստի մասին ճշմարտությունն ասելու կարողությունը»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա