Մատչելիության հղումներ

Ժամանակավոր հանձնաժողովում «Ժառանգության» թեկնածուներն են կալանավորված պատգամավորները


«Ժառանգություն» խմբակցությունն այսօր հայտարարել է, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովում իր ներկայացուցիչներն են կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը:

«Օրերս ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում «Ժառանգության» կողմից մասնակցող պատվիրակներն են Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը: Ինչպես գիտեք, մեր գործընկերները Ազգային ժողովի գործող պատգամավորներ են, օրինական կարգավիճակով՝ անմեղ, քաղաքացիական պարտքը կատարելու միշտ պատրաստ», - ասված է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հասցեագրված՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում:

Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը, որոնք ձերբակալվել են հետընտրական զարգացումների առնչությամբ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամներ են:

Երեկ Հայաստանի խորհրդարանը ստեղծեց ժամանակավոր հանձնաժողով, որի կազմում պետք է լինեն երկուական պատգամավորներ յուրաքանչյուն խմբակցությունից եւ մեկ անկախ պատգամավոր:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում` Սասուն Միքայելյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG