Մատչելիության հղումներ

Ոստիկանները Բաքվում ցրել են չարտոնված ցույցը


«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության մի խումբ ակտիվիստներ այսօր փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվի քաղաքապետարանի շենքի մոտ, սակայն ոստիկանները ցրել են չարտոնված ցույցը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` 10-12 ցուցարարները հավաքվել են մետրոյի «Իչարի Շեհայ» կայարանի մուտքի մոտ, ակտիվիստներից մի քանիսը ներխուժել են քաղաքապետարանի շենք, սակայն ժամանած ոստիկանները մուսավաթականներին ձերբակալել եւ տարել են Բաքվի Սաբաիլի շրջանի ոստիկանական բաժանմունք:

Ավելի ուշ ոստիկանները պաշտոնապես զգուշացրել, ապա ազատ են արձակել բերման ենթարկվածներին:

Ցույցի մասնակիցները պահանջել են ապահովել հավաքների ազատությունը, որը երաշխավորված է Ադրբեջանի սահմանադրության 49-րդ հոդվածով:

«Մուսավաթ»-ը պարբերաբար դիմել է Բաքվի քաղաքապետարան` քաղաքի կենտրոնում ցույցի համար տեղ հատկացնելու պահանջով, սակայն քաղաքապետարանը առաջարկել է ցույցն անցկացնել Բաքվի ծայրամասում գտնվող Բիբի Էյբաթ թաղամասում: «Մուսավաթ»-ը չի ընդունել առաջարկը եւ քաղաքապետարանի դեմ հայցով դատարան է դիմել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG