Կալիֆորնիայում երեկվանից սկսվել են միասեռականների ամուսնությունները, որոնք թույլատրված են օրենքով: Սպասվում է, որ այսօր կամուսնանան հազարավոր զույգեր, որոնք տասնամյակներ շարունակ սպասել են միասեռականների ամուսնությունների օրինականացմանը:
Անցած ամիս Կալիֆորնիայի Գերագույն դատարանը ընդունեց միասեռականների ամուսնությունների արգելքը վերացնող օրենքը, որը ուժի մեջ մտավ երկուշաբթի օրը:
«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Գեյվին Նյուսոմը երեկ ներկա է եղել 87-ամյա Դել Մարտինի եւ 83֊-մյա Ֆիլիս Լայոնի ամուսնության արարողությանը: Զույգը միասին է ապրել 56 տարի:
Մեկնաբանները կանխատեսում են, որ նման ամուսնությունների կազմակերպումը շատ շահութաբեր բիզնես կդառնա Կալիֆորնիայում, քանի որ սպասվում է միասեռականների հոսք մնացած նահանգներից, որտեղ այդ ամուսնություններն արգելված են:
Սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ Կալիֆորնիայի բնակիչների 52 տոկոսը կողմ է միասեռական ամուսնություններին, 41 տոկոսը դեմ է: