Այսօր Երեւանի քրեական դատարանը արդարացրել է Գուրգեն Միքայելյանին, որը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների մեջ: Սա մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված արդարացման չորրորդ դատավճիռն է:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ Գուրգեն Միքայելյանի նկատմամբ վերացվել է նաեւ խափանման միջոցը՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:
Որոշ դիտորդների կարծիքով՝ արդարացման դատավճիռները գնալով ավելի հաճախ են դառնում, քանզի մոտենում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ կարող են պատժամիջոցներ կիրառվել Հայաստանի նկատմամբ: