Հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող 19 կալանավորներ այսօր հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց ներկայացված մեղադրանքների դեմ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ 11 կալանավորվածներ հացադուլ են սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 8-ը՝ «Վարդաշեն»-ում:
Վաղը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանդիպելու են հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների հարազատների հետ:
Կարինե Քալանթարյան