Թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին նշանակված ընտրություններում պատգամավորության երեք թեկնածու է առաջադրվել` նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը (ՀՀԿ), անկուսակցականներ Գրիշա Վիրաբյանը եւ Հրանտ Խաչատրյանը: Առաջադրման ժամկետն ավարտվել է երեկ` ժամը 18:00-ին:
Պատգամավորի տեղը այստեղ թափուր է մնացել հանրապետական Հենրիկ Աբրահամյանի (Հովիկ Աբրահամյանի եղբայրը) պատգամավորական լիազորությունները դադարելուց հետո:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ: Հանրապետականները ժխտում են նման սցենարը, իսկ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Ռուզան Խաչատրյան