Խաղաղության միջազգային օրվանից՝ սեպտեմբերի 21-ից 100 օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խաղաղության կոչ է արել համայն մարդկությանը:
«Այս տարի հակամարտությունների մեջ ներքաշված տարածքներում 27 միլիոն երեխա դպրոց չի հաճախում: Ավելի քան 25 միլիոն մարդ տեղահանված է իր բնակավայրից: Տասնյակ հազարավոր կանայք ենթարկվում են սեռական բռնության, ինչն արդի հակամարտությունների ամենասարսափազդու երեւույթներից մեկն է», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:
«Բայց կան տարածքներ, որտեղ խաղաղությունը վերականգնվել է: Հիմնականում այն տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ, որն այս տարի նշում է երկու 60-ամյակ` ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի: Սիեռա Լեոնեի եւ Նեպալի բնակչությունը անց է կացրել ժողովրդավարական ընտրություններ` ոտքի կանգնեցնելու իրենց երկրները երկարատեւ հակամարտություններից հետո: Հարավային Սուդանում տասնյակ հազարավոր երեխաներ դպրոց են վերադարձել 2005 թվականի խաղաղության համաձայնագրից հետո: Հասարակությունները վերակառուցվում են Բուրունդիում, Հաիթիում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Թիմուր-Լեստում եւ նախկին Հարավսլավական Հանրապետությունում»,֊ - փաստել է Բան Կի-մունը:
«Այս իրողությունները ցույց են տալիս, որ իրական խաղաղություն հնարավոր է, եթե այն իրականացնելու համար համախմբված աշխատենք: Ահա թե ինչու եմ խնդրում կառավարություններին, համայնքներին եւ անհատներին այսօրվանից սկսել նախապատրաստական կոնկրետ գործողություններ Խաղաղության միջազգային օրվա եւ հետագայի համար», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում: