Մատչելիության հղումներ

Զբիգնեւ Բժեզինսկի. «Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Բաքու - Ջեյհան նավթատարը»


Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, որպեսզի կարողանա վերահսկողության տակ առնել Վրաստանի տարածքով անցնող Բաքու - Ջեյհան նավթատարը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին` ելույթ ունենալով հինգշաբթի օրը Սենատում կազմակերպված լսումներում:

Նա ասել է, թե Վրաստանի հասցեին Ռուսաստանի սպառնալիքների հիմնական պատճառը իրականում ոչ թե տարածքային վեճն է, չնայած դա որոշ տեղ ունի, այլ Բաքու - Ջեյհան նավթատարը վերահսկելու ցանկությունը:

«Եթե Վրաստանի կառավարությունը ապակայունացվի, ապա Արեւմուտքի համար դեպի Բաքու, Կասպից ծով հասանելիությունը կսահմանափակվի», - ասել է Բժեզինսկին:

Իր ելույթը կառուցելով էներգետիկ շուկայում Ռուսաստանի գործողությունների վերլուծության վրա` քաղաքագետը պնդել է, թե Ռուսաստանը փորձում է այդ շուկայում ամրապնդել իր մոնոպոլ դիրքերը եւ դրա համար օգտագործում է իր տրամադրության տակ գտնվող քաղաքական եւ տնտեսական բոլոր լծակները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG