Մատչելիության հղումներ

Գուրգեն Եղիազարյանը հացադուլ է հայտարարել


«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գուրգեն Եղիազարյանը հունիսի 12-ի առավոտյան դիմում է ներկայացրել հիմնարկի պետին` նշելով, որ սկսում է անժամկետ հացադուլ: Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:

Նրա վկայությամբ՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից իրականացվել են սահմանված բոլոր միջոցառումները, եւ Գուրգեն Եղիազարյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Գուրգեն Եղիազարյանը, որը եղել է ազգային անվտանգության փոխնախարար եւ Ազգային ժողովի պատգամավոր, մեղադրվում է հետընտրական զարգացումների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG