Երեւանի քրեական դատարանը այսօր Նորիկ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` դատարանը գործը քննել է արագացված դատաքննության կարգով եւ կիրառել է նախատեսվածից ավելի մեղմ պատիժ. 225 հոդվածի երկրորդ մասով սահմանված է 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում:
Նորիկ Հարությունյանը մեղադրվում էր մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: