Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ երեկ Մասիս Այվազյանին, Հովհաննես Ղազարյանին եւ Դավիթ Առաքելյանին դատապարտել է, համապատասխանաբար, 1 տարի 6 ամիս, 1 տարի, 1 տարի 6 ամիս ժամկետներով ազատազրկման: Միաժամանակ, դատարանը նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չի կիրառել` յուրաքանչյուրի համար սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն, Այվազյանը, Ղազարյանը եւ Առաքելյանը մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Երեք դատապարտվածներն էլ Հայոց համազգային շարժման վարչության անդամներ են: