Այսօր Հայաստանի Ազգային ժողովը հաստատեց ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքի փոփոխությունները, որոնք մեղմացնում են արտակարգ դրության ժամանակ մտցված խիստ սահմանափակումները:
Օրինագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 6 եւ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցությունը եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Փոփոխություններն ընդունվել են Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկների հիման վրա:
Մարտի 17-ին, երբ Երեւանում դեռ գործում էր արտակարգ դրությունը, Հայաստանի խորհրդարանն ընդունեց հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները, որոնք մինչ օրս խիստ սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը:
Այսօր ընդունված փոփոխությունները նախագահի կողմից պետք է հաստատվեն 21 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հանրահավաք անցկացնել հունիսի 20-ին: Դիտորդները քիչ հավանական են համարում, որ մինչեւ հունիսի 20-ը նախագահը կհաստատի օրենքի փոփոխությունները:
Ռուզան Խաչատրյան