Քաղաքական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ից վերջերս հեռացված կուսակցության նախկին ղեկավար անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` Հայաստանում ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք պետք է ացկացվեն առնվազն մեկուկես տարվա ընթացքում:
Ընտրությունները, ինչպես կարծում է Հակոբյանը, պետք է նախաձեռնի նախագահ Սերժ Սարգսյանը` դրանով իսկ ձեռք բերելով «ազգի հերոսի» կարգավիճակ:
«Գործող նախագահը ավելի քիչ ձայն չի հավաքել, քան 96 թվականին` Լեւոն Տեր-Պետրոսյանը, 98 եւ 2003 թվականներին` Ռոբերտ Քոչարյանը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Ռուբեն Հակոբյանը` շարունակելով. - «Այլ հարց է, որ բոլորն էլ ունեցել են լեգիտիմության սարսափելի մեծ կասկած հասարակության մեջ: Սերժ Սարգսյանը ունի պատմական առաքելություն այն առումով, որ կարողանա ինքը` որպես նախագահ, նախաձեռնի դա»:
Հակոբյանի կարծիքով` գործող նախագահը պետք է «շատ մանրամասն հասկանա իրավիճակը եւ իմանա, որ սա ապագա չի խոստանում մեր պետությանը»:
«Այսպես չի կարելի ապրել, այսպես կարելի է գոյատեւել», - հայտարարեց Դաշնակցությունից հեռացված գործիչը: - «Բայց պետությունը չի կարող այսպես զարգանալ… Բայց ինքը [Սերժ Սարգսյանը] կշահի պատմության մեջ ազգի հերոս լինելու մեծ կարգավիճակ»:
Ռուզաննա Ստեփանյան