Նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման առթիվ այսօր դադարեցրել է Հրազդանի Վանատուր թաղամասում երեք օր առաջ սկսած հացադուլը:
«Բոլորս էլ ոգեւորված ենք իր [Սեֆիլյանի] ազատման պահով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բոզինյանը: - «Բոլորս էլ պիտի տոնենք, բոլորս էլ պիտի շնորհավորենք: Մեր առաջին հաղթանակը արդեն կատարեցինք: Սրանից հետո, վստահ եմ, շուտ-շուտ արդեն կուրախանանք բոլոր մեր քաղբանտարկյալների ազատ արձակումով»:
Հարցին, թե չունի արդյոք մտավախություն, որ Սեֆիլյանը կարող է արտաքսվել Հայաստանից, նախկին ազատամարտիկը պատասխանեց. - «Եթե ժողովուրդը թույլ տա, կարող է [արտաքսեն Սեֆիլյանին]… Չեն կարող [իշխանությունները]. ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող»:
«Եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, հենց բերդից միանգամից, կարող է գրուզավիկի կուզովում էին Հայաստանից հանելու», - հավելեց Արշավիր Բոզինյանը:
Ռուզաննա Ստեփանյան