Անցած շաբաթվա վերջին Հայաստանի նախագահը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է ներկայացրել Արթուր Ջավադյանի թեկնածությունը: 44-ամյա Արթուր Ջավադյանը 2003 թվականից Կենտրոնական բանկի նախագահի տեղակալն է:
Նա 1989 թվականից աշխատում է բանկային համակարգում, իսկ 1997-ից՝ Կենտրոնական բանկում:
«Կենտրոնական բանկը շարունակելու է կոշտ դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի դեմ պայքարը», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արթուր Ջավադյանը, որը հանդիպումներ է անցկացնում խորհրդարանական խմբակցությունների հետ:
Նա նաեւ հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկը շարունակելու է ազատ լողացող փոխարժեքի եւ ֆինանսական կայունության քաղաքականությունը:
Սպասվում է, որ Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությունը տեղի կունենա այսօր սկսված քառօրյայում:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնավարում է 6 տարի:
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետ:
Ռուզան Խաչատրյան