«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, անցած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը կրկին պնդեց, որ իրեն ներկայացված մեղադրանքը «շինծու» է եւ «քաղաքական հալածանք է իշխանության կողմից»:
«Ես առաջին օրվանից հայտարարել եմ, որ սա շինծու մեղադրանք է եւ քաղաքական պատվեր է հանդիսանում: Իշխանության կողմից սա քաղաքական հալածանք է իմ հայացքների համար, ուստի հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալուց եւ որեւէ գործողության մասնակցելուց», - ասաց Արզումանյանը: -«Բանն այն է, որ սա փուչիկ է, եւ որեւէ փաստ, որեւէ մեղադրանք գոյություն չունի: Ընդամենը մեզ պատանդի կարգավիճակով պահում են այստեղ, մինչեւ տեսնեն ինչ կլինի...»:
Մարտի 10-ին ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» հատկանիշներով:
«Ինքը ձերբակալությունը արդեն շատ կոպիտ եւ գռեհիկ իրավունքների խախտում էր, եւ այստեղ ինձ կալանքի տակ պահելը առանց որեւէ հիմնավորման Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 115-րդ հոդվածի լուրջ խախտում է», - ասաց նա: - «Պրոցեդուրային տասնյակ խախտումներ եղել են, որոնք մենք դատական կարգով կբողոքարկենք»:
«Երկու ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն, որեւէ հարցաքննություն, որեւէ հանդիպում ինձ հետ չի եղել, որից հետո ինձ հրավիրել են առաջին ատյանի դատարան` երկարացնելու համար [նախնական կալանքի ժամկետը] երկու ամսով: Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքին, դա ստանդարտ ձեւակերպում է, որը կա բոլորի մեղադրանքներում», - շարունակեց Արզումանյանը:
Իշխանությունների հետ երկխոսության վերաբերյալ նախկին արտգործնախարարը ասաց. - «Ընդդիմության ողջ ղեկավարությունը` այն մարդիկ, որոնք այդ երկխոսությունը պետք է ծավալեն, այսօր բանտերում են. ես պետք է երկխոսեմ, Արարատ Զուրաբյանը պետք է երկխոսի, Սասուն Միքայելյանը պետք է երկխոսի, Մյասնիկ Մալխասյանը, բոլոր մյուսները... Երկխոսություն ծավալելու համար դու չես կարող մարդկանց պատանդ պահել... Ինչ որ կատարվում է` ապօրինություն է: Այս ապօրինությանը պետք է վերջ տալ, որից հետո կարելի է հույս ունենալ, որ իշխանությունը ուզում է ինչ-որ փոփոխություն անի»:
Կարինե Քալանթարյան