Մատչելիության հղումներ

Վանատուրում 3 ազատամարտիկներ եւ նրանց մերձավորներից երկուսը հացադուլ են հայտարարել


Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում երեկ 3 ազատամարտիկներ եւ նրանց մերձավորներից երկուսը հացադուլ են հայտարարել` պահանջելով ազատ արձակել հետընտրական զարgացումների առնչությամբ կալանավորվածներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հացադուլ հայտարարած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը:

Նրա վկայությամբ՝ ազատամարտիկները նախապես որոշել են հացադուլը շարունակել 5 օր:

Հացադուլավորները շարունակում են իրենց բողոքի ակցիան նաեւ Եռաբլուրում եւ Հայոց համազգային շարժման կենտրոնական գրասենյակի առջեւ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG