Թուրքիայի սահմանադրական դատարանը ձայների 9 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ չեղյալ է հայտարարել բուհերում գլխաշոր կրելը թույլատրող օրենքը:
Անդրադառնալով այդ իրադարձությանը` թուրքական մամուլը դա համարել է «եւս մեկ քայլ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն արգելելու ուղղությամբ»:
«Գլխաշորը թույլատրելու օրենքն ապօրինի ճանաչելու վճիռը նշանակում է մեկ բան՝ Սահմանադրական դատարանն արդեն որոշել է արգելել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը», - մեկնաբանել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Բաշքըն Օրանը:
Թուրքիայում հասարակության զգալի հատվածը համոզված է, որ 4 ամիս առաջ թույլատրելով գլխաշորը բուհերում` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը բացահայտորեն խախտել է կրոնի եւ պետության տարանջատման սկզբունքը: Ավելին, ըստ «Ռոյթերզ» գործակալության, շատերը ենթադրում են, որ իշխող կուսակցությունն ունի հատուկ եւ գաղտնի իսլամական օրակարգ:
«Արդարություն եւ զարգացում»-ը չի ընդունում այդ մեղադրանքը: Խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանը գերազանցել է իր լիազորությունները, եւ վճիռը հակասում է Սահմանադրությանը:
Այսօր վարչապետ Ռեջեփ Էրդողանն արտահերթ ժողով է գումարելու` իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Արմեն Քոլոյան, Պրահա