Մատչելիության հղումներ

Մանդատը հանձնած պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը նշանակվել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է արել, նշանակվել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն: Այդ մասին, ըստ այսօր «Ազատություն» ռադիոկայանին հասած տեղեկությունների, ասված է պատգամավորի դիմումի մեջ:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր ողջունել է պատգամավորի քայլը եւ կարծիք հայտնել, թե «լավ կլիներ, որ այլ աշխատանքի անցնող բոլոր պատգամավորները հրաժարվեին մանդատից»:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկած համապատասխան արձանագրությունում Տիգրան Թորոսյանը նշել է, որ Հենրիկ Աբրահամյանի լիազորությունները դադարած են, քանի որ նա խախտել է Սահմանադրության 65 հոդվածի երկրորդ մասը, համաձայն որի` «պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր որոշել է օգոստոսի 24-ին լրացուցիչ ընտրություններ նշանակել թիվ 17 ընտրատարածքում, որտեղից ընտրվել էր Հենրիկ Աբրահամյանը:

Այս շաբաթ մամուլը գրել էր, թե Հենրիկ Աբրահամյանը հրաժարվել է մանդատից, որպեսզի նույն ընտրատարածքից ընտրվի իր եղբայրը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ Ազգային ժողովի խոսնակ դառնալու նպատակով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG