Մատչելիության հղումներ

Գերված հայաստանցիները Ադրբեջանում «ենթարկվում են բռնությունների»


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Արշակ Կարապետյանը այսօր հայտարարեց, որ ապրիլին Նախիջեւանում գերի ընկած չորս Հայաստանի քաղաքացիները ադրբեջանցիների կողմից ենթարկվում են կտտանքների ու բռնությունների:

Կտտանքների նպատակը, ըստ Կարապետյանի, այդ երիտասարդներից կեղծ ցուցմունքներ կորզելն է ու նրանց իբրեւ դիվերսանտներ ներկայացնելը:

Չորս հայաստանցի երիտասարդները ապրիլին, ըստ պաշտպանության նախարարության, «սխալմամբ մտել էին Նախիջեւան», որտեղ նրանց գերել են ադրբեջանական ուժերը:

Կարապետյանը կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե այդ չորս հայաստանցիները Ադրբեջանի տարածք են անցել դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար:

Անցած ամիս Ադրբեջանը համաձայնել էր վերադարձնել այդ 4 հայաստանցի գերիներին, սակայն հետագայում փոխել էր որոշումը:

«Երեւի թե նպատակը հենց եղել այն, որ Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանի շփման գծում ինչ-որ խնդիրների սրացման եւ մեր կողմից պատասխան քայլերի ակնկալիքով», - ասաց Կարապետյանը` հավելելով նաեւ, որ այս պահին գերված 4 հայաստանցիների վերադարձնելու շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ չեն ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը «կապի դուրս չի գալիս»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG