Մատչելիության հղումներ

Հույն - մակեդոնական նոր սկանդալ


Մակեդոնիայի նախագահ Բրանկո Չրվենովսկին այսօր հրաժարվել է մասնակցել Հունաստանի մայրաքաղաքում հունիսի 13-ին կայանալիք տարածաշրջանային գագաթնաժողովին, քանի որ պաշտոնական Աթենքը հայտնել է, որ արգելում է Չրվենովսկու ծառայողական օդանավի վայրէջքը:

«Նախագահը հրաժարվել է մեկնել Աթենք, որովհետեւ Հունաստանը չի տալիս վարէջքի թույլտվություն եւ առաջարկում է երկիր մուտք գործել այլ ճանապարհով», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` ասել է Չրվենովսկու մամլո ծառայության ներկայացուցիչը:

Այս միջադեպը հերթականն է երկու երկրների հարաբերություններում մերթընդմերթ տեղի ունեցող սկանդալներից, որոնց հիմքում անվան շուրջ ծագած վեճն է:

Պաշտոնական Աթենքը Սկոպյեից պահաջում է փոխել երկրի «Մակեդոնիա» անունը, քանի որ այդպես է կոչվում Հունաստանի հյուսիսային գավառը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ծննդավայրը: Վեճը սկսվել է 1991 թվականին, երբ Հարավսլավիան կազմալուծվել է, եւ Մակեդոնիան այդ անվան տակ անկախություն է հռչակել: Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ն այն ճանաչում են որպես «նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիա»:

Վեճի հետ կապված առավել խոշոր քաղաքական սկանդալը տեղի է ունեցել ապրիլին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուդապեշտում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ Հունաստանը վետո է դրել Հյուսիսատլանտյան դաշինքին Մակեդոնիայի անդամակցության վրա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG