Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Այդ լուրը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ազգային ժողովի մամուլի քարտուղար Անահիտ Ադամյանը:
Նրա վկայությամբ՝ դիմումն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հենրիկ Աբրահամյանը ընտրվել է թիվ 17 ընտրատարածքից՝ մեծամասնական կարգով: Ըստ օրենսդրության՝ թափուր մնացած տեղի համար պետք է անցկացվեն նոր ընտրություններ:
Այսօր հնարավոր չեղավ Հենրիկ Աբրահամյանից պարզել մանդատից հրաժարվելու պատճառը:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլում հայտնված լուրերը, թե պատգամավորը հրաժարվել է մանդատից, որպեսզի այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվի իր եղբայրը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որն այնուհետեւ կընտրվի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր պատասխանեց. - «Հովիկ Աբրահամյանին խոսնակ դարձնելու հարցը Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել: Ես կանխատեսումներով չեմ զբաղվում»:
Ռուզան Խաչատրյան