Մատչելիության հղումներ

Իրաքում վրաց խաղաղապահ է զոհվել


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաղդադից հյուսիս գտնվող Դիյալա շրջանում պարեկություն կատարելիս, հունիսի 4-ին պայթյունից զոհվել է վրաց խաղաղապահ, սերժանտ Իրակլի Կորզայան:

Այս պահին հայտնի չէ, թե ի՞նչ է պատահել Դիյալայում՝ վրաց խաղաղապահը անզգուշորեն ոտքը դրել է ականի վրա՞, թե՞ զինյալները նրա պարեկության ընթացքում հեռակառավարվող ռումբ են պայթեցրել:

Վրաստանը 2003 թվականին է խաղաղապահների առաջին խումբը գործուղել Իրաք: Այսօր Իրաքում ծառայող վրացիների թիվը 2 հազար է: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` Կորզայան Իրաքում զոհված հինգերորդ վրացի խաղաղապահն է:

Իրաքում վրացի խաղաղապահներից մեկը ինքնասպանություն է գործել, մեկը զոհվել է ավտովթարից, երեքը եւ նրանց թվում` Իրակլի Կորզայան, սպանվել են մարտական պայմաններում:

Վրաստանը մոտ ապագայում կարող է խաղաղապահների մի խումբ գործուղել նաեւ Աֆղանստան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG