Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը դուրս կգա ընտրապայքարից


ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, Նյու Յորքը ներկայացնող սենատոր Հիլարի Քլինթոնը պատրաստվում է դուրս գալ նախագահական ընտրապայքարից:

Համաձայն Քլինթոնի նախընտրական շտաբի տարածած հայտարարության, նա շաբաթ օրը շնորհակալություն կհայտնի իր աջակիցներին եւ աջակցություն` Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում իր մրցակից, Իլինոյսը ներկայացնող սենատոր Բարաք Օբամային եւ կուսակցության միասնությանը:

Երեքշաբթի օրը անցկացված վերջին ներկուսակցական ընտրությունների արդյունքներով` Օբաման ապահովել է առնվազն 2118 պատվիրակների ձայները, որոնք պահանջվում են Դեմոկրատական կուսակցության համագումարի կողմից ԱՄՆ-ի նախագահ առաջադրվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG