Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ պետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական ֆորումին:

Այցի շրջանակներում հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կավարտվի հունիսի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG