Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին Ռուսաստան պաշտոնական այց կատարելու հրավեր է հղել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի երկրորդ կեսին Ռուսաստան պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել նախագահ Դմիտրի Մեդվեդեւից:


Հրավերը այսօր կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դեսպանը Սերժ Սարգսյանին է հանձնել նաեւ Դմիտրի Մեդվեդեւի շնորհակալագիրը` նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ նրան ուղղված շնորհավորանքին ի պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG