Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Էդուարդո Էռնեկյանը համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կշարունակվի Հայաստանի առաջընթացը, եւ նախագահին կհաջողվի լուծել երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրները:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Ձեր գործերի հաջողությունն ընդհանուր հաջողության բաղկացուցիչ մի մասն է: Եթե մենք նորմալ արդյունքներ ունենանք տնտեսության մեջ, կկարողանանք ավելի մեծ միջոցներ հատկացնել սոցիալական խնդիրների լուծմանը, մեր անվտանգության ամրապնդմանը»:

Էդուարդո Էռնեկյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարեւորել եւ հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման լայնածավալ ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG