«Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնին, որը մեկնարկելու է գալիք ամսվա 13-ին, արդեն 400-ից ավելի հայտեր են ստացվել:
Այս տարի փառատոնի շրջանակներում առանձին կնշվի հայ անվանի ռեժիսոր ու դերասան Արտավազդ Փելեշյանի 70-ամյակը: Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը: Ծավալուն մի ծրագիր կնվիրվի ախարհահռչակ իտալացի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ստեղծագործությանը:
«Փառատոնը այս տարի մենք մի քիչ երկարացրել ենք, որովհետեւ, ցավոք, չէինք տեղավորվում: Շատ մեծ պրոբլեմների էին ծագում ֆիլմերը եղած-չեղած երկու կինոթատրոնում, երեք դահլիճներում մի կերպ տեղավորելու հարցում», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Գայանե Դանիելյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)