Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Սոֆյա Քալանթարյանի նկատմամբ կայացված դատավճիռը


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի: Այդ մասին տեղեկացրել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

Լոռու մարզի դատարանը մարտի 21-ին Սոֆյա Քալանթարյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG