Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիե. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «շատ կարեւոր» է որակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը: «Դա երկու նախագահների առաջին ճանաչողական հանդիպումն է», - APA լրատվական գործակալությանն ասել է նա:

Ըստ Ֆասիեի` նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն բանակցային գործընթացը: Ֆրանսիացի համանախագահը հույս է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունքներ կունենա:

Մինչ նախագահների հանդիպումը, միջնորդները Մոսկվայում հունիսի 5-ին հանդիպելու են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, իսկ նախագահների հանդիպումից հետո, հունիսի 9-ին, համանախագահները հանդիպում են ունենալու ԵԱՀԿ-ի նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբի հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG