Շուրջ 13 հազար դիմորդ 55 կենտրոններում միաժամանակ սկսեց աշխատանքը եւ ավարտեց ժամը 13:00-ին:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն առաջինն այցելեց Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց, ապա Երեւանի պետական համալսարան: Նախարարը համոզված է, որ այս տարվա քննությունները ավելի հաջող են անցնելու, քանի որ հաշվի են առնվել նախորդ տարվա բացթողումները: Բոլոր կենտրոններում տեղադրվել են տեսախցիկներ, խլացուցիչ սարքեր:
Քննություններից հետո լրագրողներին հետաքրքրող առաջին հարցը նախարարի հրաժարականն էր: Լեւոն Մկրտչյանի կարծիքով` առանց իրեն էլ ամեն ինչ բարեհաջող կընթանա, քանի որ նախապես մշակվել է 2008-2012 թվականների ծրագիրը:
«Եթե այս տարի քննությունները հաջող անցնեն, ուրեմն` նախարարից այնքան էլ մեծ բան կախված չէ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` կրթության նախարարի պաշտոնը շուտով կստանձնի Սպարտակ Սեյրանյանը: Նախարարն այս լուրը չհերքեց:
«Նա իմ շատ լավ ընկերն է եւ բարեկամը, ես միայն ուրախ կլինեմ: Խնդիր չունեմ հրաժարականի հետ կապված, առաջին անգամն է, որ երկու տարի եմ այս պաշտոնում, անցյալում ավելի կարճ եմ պաշտոնավարել», - հավելեց նախարարը:
Դիմորդները քննասենյակից սկսեցին դուրս գալ 11:30-ից: Քննությունը, ըստ նրանց, բարեհաջող անցավ, հարցերը հեշտ էին, դահլիճում էլ աղմուկ չկար:
Սակայն երիտասարդներից մեկը բավական դժգոհ էր, նա նշեց, որ որոշ մարդկանց հուշում էին, թղթեր էին տալիս արտագրելու համար:
«Սա իմ կյանքի ամենավատ քննությունն էր, հետո էլ ասում են` ամեն ինչ արդար է, ում ուզում օգնում էին, իսկ մեր տեխնիկական հարցերին նույնիսկ չէին պատասխանում», - ասաց երիտասարդը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում` www.atc.am, տեղադրել են թեստերը ճիշտ պատասխաններով:
Բողոքարկման համար դիմորդները պետք է դիմեն հունիսի 5-6-ը` արդյունքները հրապարակելուց հետո: Բողոքը, ի տարբերություն անցյալ տարվա, կընդունվի հենց նույն քննական կենտրոնում:
Լիանա Մնացականյան