Մատչելիության հղումներ

Գագիկ Հովհաննիսյանը ազատվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից


Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու պատճառով:

Մասնավորապես, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցմամբ, Գագիկ Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները, թույլատրել է քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG