Մատչելիության հղումներ

Ըստ Պետդեպարտամենտի՝ Վրաստանը փորձել է լավ ընտրություններ անցկացնել, բայց չի ստացվել


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները ձգտել են, որ խորհրդարանական ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին, սակայն դրանց անցկացման ընթացքում խնդիրներ են առաջացել: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի իշխանությունները «անկեղծ ջանքեր են գործադրել», որպեսզի մայիսի 21-ին կայացած ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի պահանջներին, սակայն տեղական եւ միջազգային դիտորդներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք «ոչ լիարժեք են դարձրել Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»:

Պետդեպարտամենտը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ուսումնասիրել խախտումների մասին բոլոր պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG