Ուրբաթ օրը Բուլղարիայի իրավապահները վնասազերծել են հիմնականում չեչեններից բաղկացած մի հանցախումբ, որը կասկածվում է Չեչնիայի անջատողականների ֆինանսական օգնություն տրամադրելու մեջ:
«Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով Բուլղարիայում նոր ձեւավոված Ազգային անվտանգության պետական գործակալության (ԱԱՊԳ) հայտարարությունը, փոխանցում է, որ հանցախումբը գործել է վաղ 90-ականներից եւ սերտ կապեր է ունեցել Բուլղարիայի հանցավոր աշխարհի կազմակերպված խմբերի հետ:
Ըստ նշված հայտարարության, հանցախումբը զբաղվում էր ռեկետով, շանտաժով, զենքի անօրինական առեւտրով, ծխախոտի մաքսանենգությամբ եւ փողերի լվացմամբ:
«Ենթադրվում է, որ շահույթն օգտագործվում էր Չեչնիայում ահաբեկչական խմբերի ֆինանսավորման նպատակով», - ասված է ԱԱՊԳ-ի հայտարարությունում:
Հրապարակվել է հանցախմբի պարագլխի անունը` չեչենական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի Ռուսլան Գապաեւ:
Հաղորդագրությունը նշում է, որ հանցախմբի գործունեությանը մասնակցել են նաեւ «Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Բուլղարիայի` նախկինում հանցագործություններ կատարած քաղաքացիներ»: