Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային մրցույթը


Ուրբաթ օրը Երեւանում բացվեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցում են միայն ջութակահարները: Անդրանիկ համերգում Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ հանրահայտ ջութակահար Գրիգորի Ժիսլինը:

Ավելի վաղ հրավիրած ասուլիսում մրցույթի կազմակերպիչներից Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը ասաց. - «Քանի որ ընտրությունը շատ խիստ էր, շատ բարձր մակարդակի, շատ բարձր պրոֆեսիոնալիզմի մասնակիցներ են լինելու»:

Ժյուրիի նախագահը այս տարի ճանաչված ջութակահար Էդվարդ Թադեւոսյանն է, ում համոզմամբ, մրցույթը «կարեւոր է մեր երիտասարդ կատարողների համար»:

Մրցույթի կապակցությամբ Հայաստանում է Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը:

Հայաստանի մշակույթի նախարարությունը 40 միլիոն դրամ է հատկացրել մրցութի անցկացման համար: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կայանալիք գալա-համերգին:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG