Մատչելիության հղումներ

Դաշնակցական նախարարները հրաժարական են տվել


Դաշնակցական երեք նախարարները, որոնք ընտրվել են կուսակցության բյուրոյի անդամ, իրենց հրաժարականն են ներկայացրել վարչապետին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Աղվան Վարդանյանը կուսակցության գերագույն ժողովում ընտրվել են բյուրոյի անդամ:

Ըստ սահմանված կարգի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարների հրաժարականը կներկայացնի երկրի նախագահին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG