Թուրքիայի մտավորականները պատրաստվում են Նոբելյան մրցանակի ներկայացնել հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովին:
Ղրղըզստանի մշակույթի նախարար Սուլթան Ռաեւը, որը երեկ Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ թուրք մտավորականները հատուկ հանձնաժողով են ստեղծել Չինգիզ Այթմատովին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար, իսկ Թուրքիայի նախագահը խոստացել է աջակցել այդ նախաձեռնությանը:
2008 թվականը Ղրղըզստանում հայտարարվել է Չինգիզ Այթմատովի տարի: 80-ամյա գրողն այժմ բուժվում է Գերմանիայում:
Իր ամենահայտնի ստեղծագործության՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի բնաբան Այթմատովն ընտրել է Նարեկացու տողերից մեկը: