Կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում նոր փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է խորհրդարանական ընդդիմության դերակատարության մեծացմանը:
Մասնավորապես, ըստ օրինագծի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են կառավարությանը հարցերով դիմելու առաջնահերթության իրավունք, մեկ այլ կետով ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն է տրվում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյայի ժամանակ քննարկման դնել իր կողմից արտահերթ համարվող մեկ հարց:
Նախագծում նաեւ «ընդդիմություն» հասկացության պարզաբանումն է տրված. - «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ նորակազմ կառավարության կազմում նրա կուսակցության անդամը ընդգրկված չի լինում»:
Օրենսդրական նախաձեռնության տակ իրենց ստորագրություններն են դրել Հանրապետականից` Դավիթ Հարությունյանը, «Օրինաց երկիր»-ից` Հեղինե Բիշարյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունից` Արմեն Ռուստամյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` այս նախագիծը կօգնի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարմանը:
«Այնտեղ արդեն ավելի երաշխավորված, հստակ մեխանիզմներ են սահմանվում խորհրդարանական ընդդիմության առավել արդյունավետ գործունեության համար, մասնավորապես` որ խորհրդարանական ընդդիմությունը ունենալու է կառավարության հետ հարց ու պատասխանի, հայտարարությունների ժամանակ, այսպես ասած, առաջնություն, նաեւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձեւավորման նոր մեխանիզմ է առաջադրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Բնականաբար, այդ ամենը արվում է թե’ [ԵԽ ԽՎ-ի] 1609 բանաձեւին ընդառաջ, թե’ մինչ այդ բանաձեւը արդեն կոալիցիոն հուշագրում արձանագրված համաձայնությունների շրջանակում, այն է` խորհրդարանական ընդդիմության համար ստեղծել գործունեության առավել երաշխավորված մեխանիզմներ», - նշեց պատգամավորը:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)