Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Հակոբ Գրիգորյանն առաջիկա օրերին ազատ կարձակվի


Զանգվածային անկարգությունների եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Հակոբ Գրիգորյանը առաջիկա օրերին ազատ կարձակվի: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

Դիտորդները փաստում են, որ մինչեւ այժմ դատարանները բավարարում էին հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG